Թեթև ամառային աղցան, որի պատրաստման համար կպահանջվի ընդամենը 15 րոպե․․ ստացվում է շատ համեղ և ախորժելի

հետաքրքիր

Թեթև ամառային աղցան, որի պատրաստման համար կպահանջվի ընդամենը 15 րոպե․ ստացվում է շատ համեղ և ախորժելի․ Պատրաստման համար անհաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Սպիտակ կաղամբ — 350 գ
  • Թարմ վարունգ — 200 գր
  • Խոզապուխտ — 250 գ
  • Կանաչիներ (սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ) — 50 գ
  • Թթվասեր (մածուն) — 3 ճաշի գդալ
  • Սխտոր — 2-3 մեխակ
  • Աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի

Պատրաստումը․

Ազատեք սպիտակ կաղամբի վերին տերևներից, ողողեք կաղամբի գլուխը ջրով և կտրատեք բարակ շերտերով: Ապա ձեռքերով ճզմեք, որպեսզի կաղամբը սկսի հյութը հանել և դառնա ավելի նուրբ: Կտրտված կաղամբը լցրեք խորը տարայի մեջ:

Լվացեք թարմ վարունգները, կտրատեք բարակ շերտերով և լցրեք կաղամբի վրա: Կտրեք խոզապուխտը երկար շերտերով և լցրեք մնացած բաղադրիչների վրա:

Լվացեք բոլոր կանաչիները` սամիթը, մաղադանոսը և կանաչ սոխը, չորացրեք սրբիչով, մանր կտրատեք ու լցրք նախապես պատրաստված բաղադրիչների վրա:

Սոուսը պատրաստեք առանձին: Խիտ յոգուրտին կամ թթվասերին ավելացրեք թակած սխտոր, աղ և աղացած սև պղպեղ: Խառնուրդը մանրակրկիտ խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի և լցրեք աղցանի վրա։ Լավ խառնեք ու մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *