Մարդը ջրի մեջ արագ լողացող շիշ նկատեց․․ երբ նա հասկացավ, թե ինչ է եղել, շո կ ապրեց

հետաքրքիր

Գաոսյուն քաղաքի բնակիչ Կուո Լյաոն ձկնորսության ժամանակ տարօրինակ շիշ հայտնաբերեց, որը շատ արագ տեղաշարժվում էր ջրի մակերեսով: Տղամարդը շատ զարմացավ, քանի որ քամի չկար, և գետի ջուրն անշարժ էր:

Վերցնելով շիշը՝ ձկնորսը տեսավ, որ դրան ամրացած է…կրիա:

Հավանաբար, ինչ-որ մեկն օգտագործել էր սիլիկոնե սոսինձ, շիշը կրիայի պատյանին ամրացնելու համար: Կուոն շատ ջանքեր գործադրեց՝ շիշը պոկելու համար:

Տղամարդը պատմում է, որ կրիան վաղուց է լողում՝ շիշը պատյանին կպած վիճակում, քանի որ և կրիան, և շիշը ծածկված էին մամուռով:

Ջրի մեջ սուզվելու հնարավորություն չունենալու պատճառով կրիան ի վիճակի չի եղել սնունդ հայթհայթել:

Ձկնորսը հավելեց, որ երբ ինքը կրիային վերադարձրեց ջրի մեջ, վերջինիս համար անսովոր էր առանց շշի լողալը, և նրան որոշ ժամանակ պահանջվեց՝ նախքան ջրի մեջ սուզվելը:

Տղամարդն ասաց, որ մեծ հույս ունի, որ իր պատմությունը կստիպի մարդկանց այլ կերպ վերաբերվել կենդանիներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *