Ժամանակին մի շարք հրաշալի ստեղծագործությունների հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել աշխարհի ամենակարճ պատմվածքը, որը կհուզի յուրաքանչյուրին: Նա գրեց հետևյալը. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած» և հաղթեց գրազը: Այդ ժամանակից սկսած շատերն են փորձել գերազանցել Հեմինգուեյին:
Ինքներդ դատեք, թե որքանով է դա նրանց հաջողվել: Այս պատմվածքներից յուրաքանչյուրը կազմված է ընդամենը 6 բառից, սակայն այս պատմվածքներից յուրաքանչյուրի տակ թաքնված իմաստ կա, որը հասկանալու համար որոշ դեպքերում հարկ է լինում մի քանի անգամ վերընթերցել պատմվածքը:
Անծանոթներ, ընկերներ, լավագույն ընկերներ, սիրեկաններ, անծանոթներ:
«Սխալ եք զանգել», — պատասխանեց ծանոթ ձայնը:
Իմ արտացոլանքը հենց նոր աչքով արեց:
Մեր ոսկե հարսանիքը. սեղան 1 հոգու համար:
Գրություն մեքենայի կոտրված ապակու վրա. «Նորապսակներ»:
Ինձ մեծ երևակայեցի, մեծացա, կորցրի երևակայությունս:
Ես նետվեցի, իսկ հետո միտքս փոխեցի:
Կներես, զինվո՛ր, կոշիկները զույգով են վաճառվում: