Հակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը.. ԳՇ

քաղաքականություն

Հակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը, ինչը կասեցվել է։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Գեղարքունիքի մարզում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

ԳՇ պաշտոնյան այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը։ Հիշեցնենք, որ շուրջ 1 ժամ առաջ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզում պայ թյունի ձայն է լսվել։ «Հենց նոր գմ փոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշել էր Արամ Մելքոնյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *