ՇՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՍԱՀՄԱՆՎԵՑ ԿԱՐԱՆՏԻՆ․ ահա թե ինչ սահմանափակումներ են գործելու

հետաքրքիր

Արցախի անվտ անգության խորհրդից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին Հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ Համաձայն Հանրապետության նախագահի հանձնարարականի, նոյեմբերի 3-ին, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, Անվտ անգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կոր ոնավիրո ւսային համավարակի մասշտաբների տարածման փաստով ձեռնարկվող կարա նտինային միջոցառումների իրականացման հարցերին։ Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել առո ղջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նրա տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Հանրապետությունում շեշտակի մեծանում է համավար ակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։ Ըստ այդմ, խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կար անտին։ Նախագծերով ներկայացվել են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։

Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում առանձնակի կարևոր է պատվաստման տեսակարար կշիռը բնակչության շրջանում մեծացնելուն ուղղված քարոզչական բաղադրիչը։ Բնակչության կողմից խնդրի չափերի ու նշանակության ճիշտ ընկալման ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կատարելու են մեծ ծավալի աշխատանքներ, շեշտել է Վ․ Բալասանյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության նախարարը, պաշտոնատար այլ անձինք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *