Հայտնի է, թե երբ կվճարվեն նոյեմբեր ամսվա թոշակները․ հայտարարություն՝ փոփոխության մասին

այլ լուրեր

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 2-ից։ Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ վճարումը կսկսվի նոյեմբերի 3-ից։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հա շմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝

առաջին կամ երկրորդ խմբի հաշ մանդամ կենսաթոշակառուներին, 75 տարին լրացած կենսաթոշակառուներին, լիազորագրով վճարվող դեպքերին, 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *