Հայկո, տես՝ ինչքան մեր ընկերներից քեզ սպասող կա, ախպեր ջան. Մենչը հուզիչ լուսանկար է հրապարակել

հետաքրքիր

Պրոդյուսեր, շոումեն Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ով Հայկոյի մտերիմ ընկերներից է, խորհրդանշական լուսանկար է հրապարակել.

«Տես՝ ինչքան մեր ընկերներից քեզ սպասող կա, ախպեր ջան»,- լուսանկարին կից գրել է Մենչը:

Երեկ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի վաստակավոր արտիստ, սիրված երգիչ ու երգահան Հայկոյի հոգե հանգստի արարողությունը: Նրան հրաժեշտ տալու էին եկել արվեստի և մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ, այդ թվում` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը մտերիմ էր Հայկոյի հետ, այլ պատգամավորներ, նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ:

Սիրված երգչի վերջին հրաժեշտը կկայանա այսօր, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *