ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Սեպտեմբերի 27-ին ՀՀ տարածքում կլինի

քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սա նձազերծված 44-օրյա պա տերազմում ընկած հայորդիների: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝

ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պա տերազմի ընկածների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *