Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ՝ շնորհավորելով կրտսեր դստեր տարեդարձը: Լուսանկարներին կից դերասանուհին հուզիչ գրառում է արել: «Տասը տարի առաջ 8 տարեկան չարաճճի աչքերով մի աղջնակ, ձեռքս պինդ բռնեց ու ասեց մամա, քայլեցինք միասին , քարքարոտ էր ճանապարհը բարդություններով , վերելքներով. վայրէջքներով, հաջողություններով ու անհաջողություններով։
Բայց անցանք ու հասանք կարևոր մի հատվածի.. 18տարեկան, փոքրիկ Անուլիկս արդեն չափահաս է, որ ճիշտն ասեմ , հավատս չի գալիս, 24։00_ից սկսած անդադար լացում եմ հուզմունքից ու էն զգացողությունից, թե ոնց են թռնում տարիները, ճախրիր ՛,գնա ՛ քայլերդ միշտ առաջ արդեն չափահաս ու հասուն իմ աղջիկ իմ Անուլիկ, Ծնունդդ շնորհավոր․ ՄԱՄԱ»,- գրել է դերասանուհին: Գրառման մեկնաբանություններում դուստրը պատասխանել է Անահիտին. «Մամաս… Խոսքեր չեմ գտնում հուզմունքս արտահայտելու: Սիրում եմ քեզ շատ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանի ամուսնու առաջին կինը մա հացել է, երբ նրա 2 դուստրերը դեռ փոքր էին: Անահիտը նրանց մեծացրել է հարազատ երեխաների պես:
Չնայած դրան, տարբեր ժամանակների իր հարցազրույցներում խոստովանել է, որ սկզբնական շրջանում բավական բարդ էր իր համար, քանի որ Արտակի երեխաները պետք է սովորեին իրենց խոր թ մոր ներկայությանը: