Ճակատագրական որոշում կայացրի դեմ գնալ բժիշկներին և դադարեցնել քիմ իաթե րապիաները. Անի Քոչարի անչափ հուզիչ գրառումը

հետաքրքիր

Լրագրող Անի Քոչարը, ով տևական ժամանակ հի վանդ էր քաղ ց կեղով, սակայն կարողացել է հաղթահարել այն, ինստագրամի իր էջում գրառում է արել.  «Ճիշտ և ճիշտ 3 տարի առաջ սեպտեմբերին ճակատագրական որոշում կայացրեցի դեմ գնալ բժիշկների և հարազատների կարծիքին և դադարեցնել քիմ իաթե րապիաները:

Աստծով մի աննկարագրելի ներքին վստահությամբ խոստացա ինձ այլևս երբեք հիվանդանոց չվերադառնալ և վերակենդանանալ՝ նոր կյանք առնել հալումաշ անող քիմ իաներից հետո: Հիվանդանոցից քույրիկիս թևն ընկած դուրս եկող կիսամարդ՝ հյուծված Անին այսօրվա Անիի հետ աղերս անգամ չունի (այդ ժամանակ բոլոր «թ շնամիներս» «բարեկամ» էին դարձել, «չուզողներս»՝ «ուզող». ասել եմ չէ, մե ռնողին սիրելը հեշտ է, սրտացավ ձևանալը հիասքանչ մի երևույթ):

Բայց բավական է չհանձնվել և կրկին ոտքի կանգնել (ինչն այդքան էլ հեշտ չէր) մարդիկ վերադառնաում են իրենց հին փեշակին. մարդն իր տեսակն ու էությունը չի փոխում: Ինչ ասել կուզեմ, որ ծաղկող՝ փթթող մարդու շուրջը ալերգիկները շատանում են: Եվ թո՛ղ. հակաալերգիկն իրենց օգնական: Օրեր առաջ հերթական ստուգմանն էի (տարիներ շարունակ պետք է բժշկական հսկողության տակ լինեմ):
Փառք Տիրոջ, ամեն բան լավ էր»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *