Եղանակը ՄԻԱՆԳԱՄԻՑ կփոխվի, ինչ անակնկալներ են սպասվում սեպտեմբերի առաջին օրերին

հետաքրքիր

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38 — +40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդե հավտանգության կանոնները։

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *