Բժիշկները կարծում էին, որ 1 կիլոգրամ քաշ ունեցող նորածին աղջիկը չի ապրի, բայց այսօր նա արդեն 16 տարեկան է․․ տեսեք, թե ինչպիսին է

հետաքրքիր

news410media-ն գրում է․ Երբ ծնվեց Քենադի Ժուրդեմ-Բրոմլին, բժիշկները վստահ էին, որ նա ողջ չի մնա: Բայց այսօր աղջիկն արդեն 16 տարեկան է: Հղիության ընթացքում աղջկա մայրը զգում էր, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ, քանի որ նրա որովայնը չէր մեծանում:
Այնուամենայնիվ, գինեկոլոգները տա գնապի պատճառ չտեսան, քանի որ չծնված երեխայի սրտի բաբախյունը նորմալ էր: Պտղի ոչ նորմալ վիճակը հայտնաբերվել է միայն հղիության ութերորդ ամսվա ընթացքում ուլտրաձայնային հետազոտության ընթացքում: Երբ ծնվեց Քենադին, նրա քաշը մոտ մեկ կիլոգրամ էր, իսկ հասակը ընդամենը 28 սանտիմետր էր: Բուժքույրերը նորածնին անվանեցին Մատնաչափիկ: Նորածին աղջիկն ուներ վարդագույն մաշկ և զարմանալի պայծառ աչքեր:


Բժիշկների խոսքով ՝ երեխայի ապրելու շանսերը փոքր էին: Քենադիի ծնողներն անմիջապես մկրտեցին երեխային: Բայց բժիշկների կանխատեսումներին վիճակված չէր իրականություն դառնալ, ու ֆենոմենալ արտաքինով աղջիկը ողջ մնաց: Ընդամենը ութ ամիս անց մայրիկը պարզեց, որ իր դուստրը իրականում ունի շատ հազվագյուտ գե նետիկ խանգարում, որը կոչվում է «նախնական գաճաճություն»:
Ամբողջ աշխարհում այդպիսի խանգարում հայտնաբերվել է միայն հարյուր մարդու մոտ:

12 տարեկանում անսովոր աղջկա հասակը մեկ մետրից պակաս էր, իսկ քաշը ՝ երկու տարեկան երեխայի: Քենադին մեծանում է ընկերասեր, սիրառատ ընտանիքում, որի անդամները շատ ժամանակ են անցկացնում նրա հետ: Մատնաչափիկը չի վախենում խոչընդոտներից և փոր ձություններից. Նա մասնակցում է տարբեր օլիմպիադաների և չի ամաչում իր արտաքին տեսքից:

Շուտով նա ստիպված կլինի ընտրել այն համալսարանը, որտեղ ինքը սովորելու է, և երեք տարի անց նա կունենա իր ավարտական երեկոն: Հետաքրքիր է ՝ ի՞նչ է նա հագնելու երեկոյի ժամանակ, և ով է դառնալու ապագայում:

Նյութը հրապարակման պատրաստեց news410media-ն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *