Հակառակորդը խախտել է հրադադարը․ ինչ վիճակ է այս պահին սահմանին

քաղաքականություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են․ «Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հ րաձգային զի նատեսակներից ադրբեջանական զի նուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային ն ռնա կանետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 ա րկ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *