Երեկ Վանաձորում եղած կայծակի ա հասարսուռ ու ֆանտաստիկ տեսարանը․ տեսանյութ

հետաքրքիր

news410media-ն գրում է․ Ամպրոպը մթնոլորտային երևույթ է, որն արտահայտվում է ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող էլեկտրական պարպումների (կայծակի) ձևով, որոնք ուղեկցվում են որոտով։ Ամպրոպի առաջացումը կապված է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ և պայմանավորված է մթնոլորտի անկայուն հավասարակշռության վիճակով։

Ուղեկցվում է ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով, որոշ դեպքերում՝ կարկուտով։ Ամպրոպը կարճատև երևույթ է (մինչև 2 ժ)։ Տարբերում են ամպրոպի ներզանգվածային (պայմանավորված են օդային զանգվածների ներսում ջերմափոխանցման զարգացմամբ) և ճակատային (ձևավորվումեն մթնոլորտային տաք ու ցուրտ ճակատների կույտաանձրևային և շերտաանձրևային ամպերում) տեսակներ, որոնք առանձնահատուկ Երանգ են ստանում լեռնային ռելիեֆի պայմաններում։

Հայաստանում ամպրոպներով օրերի թիվը տարվա ընթացքում 20-70 է, հիմնականում՝ ապրիլ-հոկտեմբերին, առավելագույնը՝ մայիս-հունիսին։ Ամպրոպների 60-70 %-ը դիտվում է հետկեսօրյա ժամերին։

Նյութը հրապարակման պատրաստեց news410media-ն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *